Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Ակունք համայնքում այսօր կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ

22.11.2021

Արագածոտնի մարզի Ակունք համայնքում այսօր կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ, որին ներկա էին Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, մարզպետի օգնական Մերի Բադալյանը, Ակունք համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյովա Մանուկյանը, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, մարզի մյուս համայնքների ղեկավարներ, մարտական գործողությունների մասնակիցներ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, մանկավարժներ և համայնքի բնակիչները:
Միջոցառման սկզբում ներկաները ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով քաջորդիների հիշատակին:
Տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ Սեդրակ Լևոնյանի, Գևորգ Ներսիսյանի և Վիգեն Գևորգյանի սխրանքն ու հիշատակը հավերժացնող պատվո պատվանդանի և խաչքարի բացման արարողությունը. բացման պատիվը ընձեռնվել է նրանց ազգականներին, որից հետո կայացել է խաչքարի օրհնության կարգ:
Միջոցառումն ուղեկցվել է Ակունքի միջնակարգ դպրոցի սաների՝ հերոսներին նվիրված ստեղծագործություններով:
Հավերժ փառք: 

ՄԱՐԶՊԵՏԻ ԽՈՍՔԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52