Նորություններ
Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 38181 պատվաստում
18.11.2021
Նոյեմբերի 18-ի դրությամբ Արագածոտնի մարզում 18 տարեկանից բարձր անձանց շրջանում կատարվել է 38181 պատվաստում, որից 37519 կատարվել են բուժհաստատություններում, իսկ 662-ը՝ շարժական պատվաստումային խմբերի կողմից:
✅Sputnik V պատվաստանյութով՝ 6570 պատվաստում
✅Sinopharm պատվաստանյութով՝ 17603 պատվաստում
✅AstraZeneca պատվաստանյութով՝ 6503 պատվաստում
✅CoronaVac պատվաստանյութով՝ 4512 պատվաստում
✅Moderna պատվաստանյութով՝ 2993 պատվաստում
Շարժական պատվաստումային գործընթացն իրականացվում է Աշտարակի, Ապարանի, Թալինի բժշկական կենտրոնների և Ծաղկահովիտի առողջության կենտրոնի մասնագետների կողմից՝ Արագածոտնի մարզպետարանի առողջապահության բաժնի վերահսկողությամբ և ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի Արագածոտն մասնաճյուղի հետ համատեղ:
Կորոնավիրուսային համավարակի դեմ բոլոր պատվաստումներն իրականացվում են անվճար հիմունքներով. պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։