Նորություններ
Ներքին Բազմաբերդ համայնքում կառուցվել է ավելի քան 5կմ երկարությամբ փողոցների գիշերային լուսավորության համակարգ
18.11.2021

ՀՀ կառավարության այսօրվա նիստում, որին մասնակցել է Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, ի թիվս այլ մարզերի ծրագրերի, քննարկվել է, նաև Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում իրականացնելու հարցը:
Ծրագրով Ներքին Բազմաբերդ համայնքում կառուցվել է ավելի քան 5կմ երկարությամբ փողոցների գիշերային լուսավորության համակարգ:
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 16 միլիոն դրամ է, որի 9 միլիոն 45 հազար դրամը հատկացրել է գործադիրն այսօրվա նիստում՝ ՀՀ պետական բյուջեից, ֆինանսավորման մնացած մասը կիրականացվի համայնքի բյուջեից:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: