Նորություններ
Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը
18.11.2021

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը: Ինչպես նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, թվով 439 հիմնական նպատակներից և 1276 միջոցառումներից բաղկացած ծրագիրը հիմնված է Կառավարության հանձնառությունների, այդ թվում՝ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և քարոզարշավի ընթացքում տրված նախընտրական խոստումների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության թիրախների վրա:
Ծրագիրն ունի հետևյալ կառուցվածքը՝ ըստ նախարարությունների և մարմինների ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցառումները, ակնկալվող արդյունքներն ըստ միջոցառումների, ժամկետները, համակատարողները և ֆինանսավորման աղբյուրները: