Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են Բյուրական համայնքի շուրջ 1.5 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհներ
17.11.2021
Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են Բյուրական համայնքի շուրջ 1.5 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհներ: Ծրագրում ներառվել է 3 փողոց:
Ծրագրի արժեքը 30 միլիոն դրամ է, որի 30%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 70%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: