Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հետ քննարկել է Արագածոտնի մարզում ՀԿԽԸ-ի հետ համագործակցության հեռանկարները

16.11.2021

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հետ քննարկել է Արագածոտնի մարզում ՀԿԽԸ-ի հետ համագործակցության հեռանկարները:
Հանդիպմանը մասնակցել են Արագածոտնի մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանը, ՀԿԽԸ Արագածոտնի մարզային մասնաճյուղի նախագահ Մերի Բեգլարյանը, մարզպետի օգնական Մերի Բադալյանը, մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ Կարեն Թաթուլյանը և մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Մերի Շահազիզյանը:
Ողջունելով հյուրերին՝ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն ասել է.
-Իմ աշխատանքային գործունեության ընթացքում Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ բազմիցս համագործակցել եմ և այդ համագործակցության դրական արդյունքները տեսել եմ: Վստահ եմ, որ միասնական աշխատանքով ժողովրդի համար նոր լավ ծրագրեր կիրականացնենք: Գնահատում եմ ձեր կատարած աշխատանքը և շատ կարևորում եմ ձեր առաքելությունը: Բացի աջակցության ծրագրերից, դուք նաև մարդու մեջ ձևավորում եք մարդասիրական արժեքներ, ինչպիսիք են օրինակ կամավորությունը: Մարզպետարանի ողջ անձնակազմը պատրաստ է համագործակցել ձեզ հետ, քանի որ այն ինչ անում եք դուք, անում եք ժողովրդի համար: Ես, իհարկե, շատ եմ ցանկանում, որ մեր ժողովուրդն այդ աջակցության կարիքը չունենա, բայց, ցավոք, ձեր կարիքը մշտապես զգացվում է: Ձեզ հետ համագործակցություն մենք արդեն իսկ ունենք և պետք է ընդլայնենք դրա շրջանակները, որպեսզի մեր կողքին ունենանք ևս մեկ օգնող ուժ, որը աջակցելու է Արագածոտնի մարզում աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին: Համագործակցության բոլոր ճանապարհներով իմ աշխատակազմը աշխատելու է Հայկական Կարմիր խաչի ընկերության Արագածոտնի մարզային մասնաճյուղի հետ, որպեսզի մարզի բոլոր համայնքները զգան այն աջակցությունը, որի իրագործողն եք դուք: Ցանկանում եմ վստահաբար հայտնել, որ ձեր կատարած աշխատանքը մենք տեսնում և գնահատում ենք: Երբ մարդը զգում է, որ իր խնդիրների հետ նա միայնակ չէ, դա ևս մի կարևոր աշխատանք է: Ի դեմս ձեր կառույցի՝ մենք ևս մի հզոր ընկեր ունենք մեր կողքին:
Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ներկայացրել է ընկերության ռազմավարական ոլորտները, ապա իրականացվող մարդասիրական, սոցիալական, առողջապահական և մի շարք այլ աջակցության ծրագրերը, ինչպես նաև Արագածոտնի մարզում իրականացված և իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության Արագածոտնի մարզային մասնաճյուղի գործունեությունը պատշաճ կարգով և լիարժեք կազմակերպելու համար տարածք տրամադրելու հարցը:
Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է ընթացք տալ խնդրի լուծմանը և զբաղվել կազմակերպությանը շենքային պայմաններով ապահովելու հարցով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր, ձեռք է բերվել պայմանավորվածություն ըստ ոլորտների համատեղ քննարկել առկա խնդիրներն ու այն ծրագրերը, որոնք նպատակահարմար կլինի ներառել Հայկական Կարմիր խաչի ընկերության ծրագրերում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52