Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր առավոտյան այցելել է Բյուրական համայնք

16.11.2021

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր առավոտյան այցելել է Բյուրական համայնք՝ բնակիչներին հանդիպելու, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ առաջացած տարաձայնությունները և համատեղ Բյուրական համայնքի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցերը քննարկելու:
Մարզպետը զրուցել է համայնքի բնակիչների հետ, լսել է նրանց ձայնը, մտահոգությունները և պատասխանել հարցերին:
-Ժողովրդի ձայն այն հիմնակն ձայնն է, որով մենք առաջնորդվում ենք: Մենք իրար հետ հավաքվել ենք այստեղ ու անձի խնդիր չենք լուծում: Ես զինվորից եկել դարձել եմ մարզպետ, որպեսզի մենք գանք իրար կողքի կանգնենք ու աշխատենք, շենացնենք, մեր տնտեսությունը հզորացնենք: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ որևէ օղակ չխեղվի: Իմ այստեղ գալը պայմանավորված է ձեր հանդեպ հարգանքով: Ռադիկ Գևորգյանին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը կայացրել եմ ես, այն որևէ անձի դեմ ուղղված չէ: Մենք բոլորս Արագածոտնի մարզում մեկ ընտանիք ենք: Ռադիկ Գևորգյանի առաքելությունն է, մեր խնդրանքով գալ, ձեր ու Զարզանդ Բաբայանի աջակցությամբ մի կարճ ժամանակահատված՝ մինչև դեկտեմբերի 5-ը, զբաղվել համայնքի խնդիրների լուծմամբ: Ժողովուրդ ջան, հարգելով ձեզ, խնդրում եմ բոլորդ անցեք ձեր աշխատանքին: Ինչ որոշում ես կկայացնեմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի հարցով՝ կլինի մեր բոլորի որոշումը: Ես վստահ եմ, որ դուք կհամախմբվեք նրա կողքին ու կաշխատեք,-ասել է մարզպետը:
Բնակիչները մարզպետին առաջարկել են, որպեսզի համայնքի ղեկավարի նոր ժամանակավոր պաշտոնակատարը լինի հենց Բյուրական համայնքի բնակիչ, որի վերաբերյալ մարզպետը հայտնել է իր համաձայնությունը և հայտնել, որ իր կողմից նշանակվող նոր ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի նրանց համագյուղացիներից մեկին:
 Լսելով բնակիչների ձայնը՝ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը որոշում է կայացրել վերանայել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին իր նախորդ որոշումը և նշանակել համայնքի ղեկավարի նոր ժամանակավոր պաշտոնակատար, և անձամբ նրան ներկայացնել համայնքապետարանի աշխատակազմին ու բնակիչներին:


Մանրամասները՝ տեսանյութում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52