Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ ZipWine զբոսաշրջային համալիրի բացման արարողությունը:

15.11.2021

Նորաբաց հանգստավայրը գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի վարչական տարածքում:
էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար այստեղ կառուցվել է zipline, որի թռիչքով այցելուները ձորամիջով կանցնեն Օրգով համայնք:
Գինու տուրիզմի սիրահարների համար գործում է գինու համտեսի սրահ:
Ընտանեկան հանգստի սիրահարները ևս այստեղ իրենց հարմարավետ կզգան. զբոսավայրում կառուցված է լողավազան, թենիսի խաղադաշտ, տաղավարներ: Հետագայում նախատեսվում է այցելուների համար գիշերակացի հնարավորություններ ևս ստեղծել:
Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, ZipWnie ծրագրի ներդրող Արթուր Պետրոսյանը, Բյուրական համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանը, Օրգով համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արայիկ Մանուկյանը, Արագածոտնի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսածրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը, մարզպետի օգնական Մերի Բադալյանը, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, գինեգործներ և այլ հյուրեր:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը հրավերի համար շնորհակալություն է հայտնել գործարարին, ապա հավելել, որ նմանօրինակ վայրերը, զբոսաշրջային քարտեզի վրա, էլ ավելի ճանաչելի են դարձնում Արագածոտնի մարզը: Նա ընդգծել է Բյուրական համայնքի զբոսաշրջային ներուժի և այստեղ առկա ռեսուրսների ճիշտ օգտագործելու կարևորությունը, ապա շնորհավորել է ZipWnie-ի բացման առթիվ, հույս հայտնելով, որ այցելուների պակաս նորաբաց վայրում չի զգացվի:
ZipWnie ծրագրի ներդրող Արթուր Պետրոսյանը ներկայացրեց զբոսաշրջային համալիրի կառուցվածքը, ծառայությունները, ապա երախտագիտության խոսք հղեց Արագածոտնի մարզպետարանի ղեկավարությանը, զբոսաշրջության և հողաշինության ոլորտի պատասխանատուներին՝ ծրագրի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:
Ներկաները շրջայց կատարեցին համալիրի տարածքում, դիտեցին zipline-ի փորձնական թռիչքը, ծանոթացան այստեղ մատուցվող տուրիստական ծառայություններին ու հնարավորություններին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52