Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Քուչակ բնակավայրում մասնակցել է հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների հիշատակը հավերժացնող խ

15.11.2021

Ի փառս նաև ապարանցիների, մենք Քարվաճառը կարողացանք անառիկ պահել. և ոչ միայն Քարվաճառում, մեր բոլոր տարածքներում մեր զինվորականը մինչև կյանքի վերջ, մինչև արյան վերջին կաթիլը հերոսաբար կյանքը չխնայեց հանուն հայրենիքի, հանուն հավատքի: Մենք պետք է պատրաստ լինենք վերջնական հաղթանակի: Մենք պետք է բոլորս հայրենիքի զինվոր դառնանք՝ սկսած տնտեսությունից մինչև առաջնագիծ, ու մենք միասնական պետք է կերտենք այդ հաղթանակը- Ռազմիկ Պետրոսյան
ՀՀ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Քուչակ բնակավայրում մասնակցել է հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների հիշատակը հավերժացնող խաչքարի օրհնության արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, զոհվածների ընտանիքի անդամները, ընկերները, հոգևորականներ, համայնքի բնակիչներ և այլ հյուրեր:
Հավերժ փառք մեր քաջորդիներին: 

 

Մանրամասները՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՅՈՒՄ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52