Նորություններ
2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ընդլայնվել է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի գազի ներքին ցանցը
12.11.2021
2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ընդլայնվել է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի գազի ներքին ցանցը:
Բյուրական համայնքում կառուցվել է շուրջ 530մ երկարությամբ գազատար, արդյունքում՝ համայնքի ևս 75 ընտանիք հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:
Ծրագրի արժեքը 6 միլիոն 360 հազար դրամ է, որի 50-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50-%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: