Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ընդլայնվել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի գազի ներքին ցանցը

10.11.2021

2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ընդլայնվել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի գազի ներքին ցանցը:
Օհանավան համայնքում կառուցվել է շուրջ 2.5կմ երկարությամբ գազատար, արդյունքում՝ համայնքի ևս 60 ընտանիք հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:
Ծրագրի արժեքը 20 միլիոն 450 հազար դրամ է, որի 45-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 55-%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52