Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը Ուջան համայնքում մասնակցել է Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած զինծառայող Հրաչյա Յուրիկի Ներսիսյանի հիշատակին նվիրված միջոցառմանը

10.11.2021

ՀՀ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը Ուջան համայնքում մասնակցել է Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած զինծառայող Հրաչյա Յուրիկի Ներսիսյանի հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են գտնվել ազատամարտիկներ, մշակույթի գործիչներ, Հրաչյա Ներսիսյանի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, Ուջանի համայնքապետարանի աշխատակիցները և համայնքի բնակիչները:
Ներկաները ծաղկեպսակ են տեղադրել հուշաքարի մոտ, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակված բոլոր քաջ հայորդիների հիշատակին:
Հավերժ փառք: 

 

ՄԱՐԶՊԵՏԻ ԵԼՈՒՅԹԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 12:28:19