Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի 17 համայնքների ընդհանուր 85 միլիոն դրամ կապիտալ դրամաշնորհներ են հատկացվել

08.11.2021

ՀՀ կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի 17 համայնքների ընդհանուր 85 միլիոն դրամ կապիտալ դրամաշնորհներ են հատկացվել:

Շինարարական աշխատանքներից 9-ն ավարտվել են, 7-ում՝ աշխատանքները շարունակվում են, իսկ 1 ծրագիր համար փաստաթղթային-նախապատրաստական գործընթաց է իրականացվում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: 


✅Ակունք համայնքի մանկապարտեզի մասնակի վերանորոգում` 12.5 մլն դրամ
✅Ագարակ համայնքի ամբուլատորիայի վերանորոգում` 4 մլն դրամ
✅Ավան համայնքի փողոցների ասֆալտապատում` 5 մլն դրամ
✅Լեռնարոտ համայնքի փողոցների ասֆալտապատում` 10 մլն դրամ
✅Կոշ համայնքի խմելու ջրագծի անցկացում` 2.5 մլն դրամ
✅Նոր Եդեսիա համայնքի խմելու ջրագծի անցկացում` 1 մլն դրամ
✅Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր բնակավայրի խմելու ջրագծի անցկացում` 7.5 մլն դրամ
✅Դավթաշեն համայնքի խմելու ջրագծի անցկացում` 3.2 մլն դրամ
✅Գառնահովիտի ՕԿՋ-ի վերանորոգում, խմելու և ոռոգման ջրագծերի վերանորոգում` 15 մլն դրամ
✅Նոր Ամանոս համայնքի կոյուղու ներքին ցանցի վերանորոգում` 5 մլն դրամ
✅Վերին Բազմաբերդ համայնքի Արցախյան պատերազմում զոհվածների հուշատախտակների պատրաստում և տեղադրում` 1.5 մլն դրամ
✅Դաշտադեմ համայնքի՝ Արցախյան պատերազմում զոհվածների հուշահամալիրի բարեկարգում` 900 հազար դրամ
✅Բյուրական համայնքի մարզադահլիճի ըմբշամարտի գորգի ձեռքբերում և տեղադրում` 2.8 մլն դրամ
✅Մաստարա համայնքի մշակույթի տան տանիքի վերանորոգում` 6 մլն դրամ
✅Անտառուտ համայնքի փողոցների գիշերային լուսավորության անցկացում` 2.7 մլն դրամ
✅Եղնիկ համայնքի փողոցների գիշերային լուսավորության անցկացում` 2.7 մլն դրամ
✅Ներքին Սասնաշենի համայնքի փողոցների գիշերային լուսավորության անցկացում` 2.7 մլն դրամ

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 12:28:19