Նորություններ
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այցելել է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն, Դավթաշեն, Կարմրաշեն, Գառնահովիտ, Զովասար և Ոսկեթաս համայնքներ
08.11.2021
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այցելել է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն, Դավթաշեն, Կարմրաշեն, Գառնահովիտ, Զովասար և Ոսկեթաս համայնքներ:
Մարզպետ Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի, համայնքների ղեկավարների և մարզպետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ, ծանոթացել է համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին՝ պատասխանատուներին հանձնարարելով շարունակել շինարակական աշխատանքների որակի նկատմամբ իրականացվող հսկողությունը, որպեսզի կառույցները բնակիչներին երկար ծառայեն և հատկացված ֆինանսական միջոցները լինեն արդարացված:
Նշենք, որ կառավարություն-համայնք համաֆինանսավորմաբ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նշված համայնքներում հետևյալ ծրագրերն են իրականացվում`
Վերին Սասնաշեն համայնքի խմելու ջրագծի վերանորոգում
Կարմրաշեն համայնքի փողոցների լուսավորության ցանցի կառուցում
Դավթաշեն համայնքի համայնքային կենտրոնի վերանորոգում
Գառնահովիտ համայնքի համայնքային կենտրոնի կառուցում
Շրջայցի ընթացքում մարզպետը հանդիպել է նաև համայքների բնակիչներին, նրանց հետ զրուցել է համայնքի առօրյայի, իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի մասին: