Նորություններ
Դպրոցաշինության ծրագրերը Արագածոտնի մարզում շարունակվում են
08.11.2021

ՀՀ կառավարության որոշմամբ՝ պետական բյուջեի միջոցներով Արագածոտնի մարզպետարանի ենթակայությամբ գործող10 հանրակրթական դպրոցներում 32 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ են ընթանում`
✅Ագարակի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի վերանորոգում՝ 3մլն դրամ
✅Աղձքի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգում՝ 3մլն դրամ
✅Նոր Եդեսիայի միջնակարգ դպրոցի շքամուտքի վերանորոգում՝ 600 հազար դրամ
✅Ձորագլխի միջնակարգ դպրոցի հատակների վերանորոգում` 1.5մլն դրամ
✅Ծիլքարի միջնակարգ դպրոցի սալվածքի կառուցում` 1.2մլն դրամ
✅Կանիաշիրի դիմնական դպրոցի տանիքի վերանորոգում` 3մլն դրամ
✅Սադունցի հիմնական դպրոցի տանիքի վերանորոգում` 4մլն դրամ
✅Ակունքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերանորոգում` 4.8մլն դրամ
✅Զովասարի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի տանիքի և պատուհանների վերանորոգում` 8.9մլն դրամ
✅Ճարճակիսի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգում` 2մլն դրամ