Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնքում ընթանում են ավտոկայանատեղիի կառուցման շինարարական աշխատանքները

08.11.2021

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնքում ընթանում են ավտոկայանատեղիի կառուցման շինարարական աշխատանքները:
Հետխորհրդային տարիներից ի վեր չշահագործված և փլուզման եզրին գտնվող հին կաթսայատան շենքը ամրացվում, վերանորոգվում և հարմարեցվում է որպես ավտոկայանատեղի շահագործելուն:
Ծրագրի արժեքը շուրջ 56 միլիոն դրամ է, որի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50%-ը կներդնի համայնքը:
Կայանատեղիի կառուցմամբ կլուծվեն «Ծաղկահովիտի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տեխնիկայի խնամքի ու պահպանության հարցերը: Այստեղ կկայանվի շուրջ 15 միավոր համայնքային տեխնիկա, որոնց մի մասը ձեռք է բերվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ, մի մասը՝ դրամաշնորհային և այլ ծրագրերով:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52