Նորություններ
Արագածոտնի մարզում կառուցվում է տարածաշրջանում ամենամեծ ֆոտովոլտային կայանը
08.11.2021

Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում կառուցվում է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանում ամենամեծ 200 մգվտ հզորությամբ ԱՅԳ1 արևային ֆոտովոլտային կայանը, որը մոտավոր հաշվարկներով ապահովելու է ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի կեսը։
ԱՅԳ-1 արևային ֆոտովոլտային կայանը զբաղեցնելու 540հա տարածք:
Ներդրման չափը շուրջ 174մլն դոլար է:
Մասնագետները տարածքում գեոդեզիական աշխատանքներ են իրականացնում, շուրջ 90 տոկոսով ավարտվել է տարածքի ինժեներաերկրաբանական պրոցեսների ուսումնասիրությունը։ Շինարարությունը՝ այսինքն պանելների տեղադրումը կսկսվի 2023 թվականին:
Կայանի գործարկումը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին: