Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում «Թովմասյան» միջազգային հիմնադրամի կողմից հիմնված «Հավերժների այգում» այսօր կայացավ ծառատունկ

06.11.2021

Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում «Թովմասյան» միջազգային հիմնադրամի կողմից հիմնված «Հավերժների այգում» այսօր կայացավ ծառատունկ, որին մասնակցեցին Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը, Արտաշավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Հարությունյանը, հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների ծնողները, ընկերները, հարազատները և այլ հյուրեր:
Խորհրդանշական այգում ներկաները հերոսների անվանական ծառեր տնկեցին, որոնք կհավերժացնեն զոհվածների հիշատակը՝ դառնալով նրանց սխրանքների և հարատևության վկան:
Այգին գտնվում է Ապարան տանող ճանապարհին՝ #Տառերի պուրակի և Սուրբ խաչի հարևանությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52