Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Կարբի համայնքում բարեկարգման աշխատանքները շարունակվում են

05.11.2021

Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Կարբի համայնքում բարեկարգման աշխատանքները շարունակվում են, որոնց շրջանակներում՝

Սալիկապատվում են համայնքի կենտրոնական հատվածի մայթեզրերը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ,
Նախատեսվում է եկեղեցու հարակից կենտրոնական այգում կառուցել շատրվան, բարեկարգել հարակից տարածքները, ինչպես նաև կատարել հրապարակին հարակից տարածքում տեղակայված տաղավարի տանիքի փոխարինում,
Համայնքային կենտրոնի հին ճաղավանդակների փոխարինում, տարածքի ձևավորման և բարեկարգման աշխատանքների իրականացում,
Համայնքի հին և նոր գերեզմանատներում նախատեսվում է իրականացնել տաղավարի սպասասրահի և ցանկապատի կառուցման և բարեկարգման աշխատանքներ,
Ծրագրի արժեքը 12մլն դրամ է, որի 30%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 70%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52