Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում շուրջ 390 միլիոն դրամ ընդհանուր արժեքի 3 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում

05.11.2021

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում շուրջ 390 միլիոն դրամ ընդհանուր արժեքի 3 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում:
2021թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում բարեկարգվում է Աշտարակի Կոմիտասի անվան քաղաքային զբոսայգին, Մուղնի թաղամասում կառուցվում է նոր պուրակ-խաղահրապարակ:

Քաղաքային զբոսայգում կատարվել են ճեմուղիների սալիկապատման, ասֆալտապատման, խաղահրապարակի բարեկարգման, նստարանների տեղադրման և այլ լայնածավալ աշխատանքներ: Մուղնի թաղամասում կառուցվող պուրակի աշխատանքների մեկնարկը ևս արդեն տրվել է:
Ծրագրի արժեքը 83 միլիոն դրամ է, որի 30%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 70%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրով Աշտարակ քաղաքում իրականացվող ասֆալտապատման և լուսավորության համակարգի կառուցման աշխատանքների ընթացքը կներկայացնենք հաջորդիվ:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52