Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքում ավելի քան 200 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում
05.11.2021
Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի #Ալագյազ խոշորացված համայնքում ավելի քան 200 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում:
Աֆալտապատվում են Սադունց և Շենկանի բնակավայրերի ընդհանուր 3.5կմ երկարության համայնքային նշանակության ճանապարհներ:
Արդյունքում Ալագյազ խոշորացված համայնքի ևս 4 փողոց բարեկարգ կլինի:
Ծրագրի արժեքը 200 միլիոն դրամ է, որի 45%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 55%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: