Նորություններ
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր աշխատանքային քննարկումներ է ունեցել մարզի համայնքների ղեկավարների հետ
04.11.2021
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր աշխատանքային քննարկումներ է ունեցել մարզի համայնքների ղեկավարների հետ:
Հանդիպումների ընթացքում մարզպետ Պետրոսյանը բարձր է գնահատել տեղական ինքնակառավարման մարմինների դերը երկրի զարգացման և ժողովրդի բարեկեցության ապահովման գործում:
Դուք բոլորդ ունեք հետագիծ և մեք բոլորս ունենք հետագիծ: Մարզպետարանի աշխատակազմն իր նվիրված աշխատանքով պատրաստակամ է աջակցել ձեր բոլոր աշխատանքներին: Մեր համագործակցությանը ոչինչ չի խանգարում, և ես ինքս անձամբ պատրաստ եմ իմ լիազորությունների առավելագույն չափով մշտապես լինել ձեր կողքին,-ասել է մարզպետը:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում բարձրացվել են համայնքային նշանակության մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ տեղի է ունեցել քննարկում: