Նորություններ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ պետական բյուջեից 532 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ
04.11.2021

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ պետական բյուջեից 532 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ իրականացրած շինարարական ընկերություններին վճարելու համար։
ՀՀ Արագածոտնի մարզպետարանին հատկացման չափը 27.9 միլիոն դրամ է, որոնք կուղղվեն՝
✅6.6 միլիոն դրամ՝ Շղարշիկ համայնքի ոռոգման ջրագծի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների ֆինանասավորման համար
✅21.3միլիոն դրամ՝ Արագածավան համայնքի Արագածավան և Արտենի բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների վերանորոգման ծրագրի ֆինանասավորման համար