Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Կարբի համայնքում շինարարական եռուզեռ է. համայնքում այս տարի 5 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում

04.11.2021

2021թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ակտիվ կերպով ընթանում են Կարբի համայնքում ՏՏ դպրոցի և ուսումնական կենտրոնի շենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքները: Շինությունը ձեռք է բերվել նախորդ տարի՝ կրկին սուբվենցիոն ծրագրով /կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ/:
ՏՏ դպրոցը նախատեսված է լինելու շուրջ 100 աշակերտի համար: Ընդունվել կարող են ոչ միայն Կարբիի, այլև մյուս բնակավայրերի` ինֆորմացիոն տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն ունեցողները:
Մի հատվածը առանձնացած է լինելու մշակութային գործունեության համար, որտեղ տեղակայվելու է նաև գրադարան:
Ծրագրի արժեքը 32մլն դրամ է, որի 40%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 35%-ը կներդնի համայնքը, 25%-ը այլ ներդրողի կողմից է կատարվելու:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 12:28:19