Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Կարբի համայնքում ավելի քան 155 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում
04.11.2021
Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Կարբի համայնքում ավելի քան 155 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում. ասֆալտապատվում է ընդհանուր 3.3կմ երկարության համայնքային նշանակության ճանապարհ:
Արդյունքում Կարբի համայնքի ևս 13 փողոց ու նրբանցք բարեկարգ կլինի:
Ծրագրի արժեքը 155.2մլն դրամ է, որի 45%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 55%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: