Նորություններ
Մեկնարկել են Ծաղկահովիտի առողջության կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները
03.11.2021
Մեկնարկել են Ծաղկահովիտի առողջության կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները:
Ծրագրի ֆինանսավորումը ՀՀ կառավարությունն է իրականացնելու՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի ընթացքում, որին կհաջորդի կենտրոնի վերազինումը բժշկական սարքավորումներով և այլ անհրաժեշտ գույքով:
Նորակառույց առողջության կենտրոնը ունենալու է պոլիկլինիկ, շտապօգնության ծառայություններ, սոմատիկ բաժանմունք՝ 7 մահճակալով, կաթսայատուն։
Ծաղկահովիտի ԱԿ֊ն սպասարկում է տարածաշրջանի 22 բնակավայրի շուրջ 14000 բնակչի: