Նորություններ
Արագածոտնի մարզի ներկայացուցիչները՝ «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարին
02.11.2021
«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթի» 2-րդ մարզաձևի` սիրողական կրոսավազքի մրցաշարին մասնակցել է մոտ 1500 քաղաքացի:
Կրոսավազքն անցկացվել է Երևան-Էջմիածին ճանապարհին. վազքի երկարությունը10 կմ էր:
Միջոցառմանը ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Արագածոտնի մարզի ներկայացուցիչները:
Մրցաշարի նպատակը հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումն է, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի խրախուսումը:
Առաջիկայում կանցկացվեն նաև սեղանի թենիսի և լողի մրցաշարեր։