Նորություններ
Մեկնարկել են Թալինի բժշկական կենտրոնի վերակառուցման շինարարական աշխատանքները
02.11.2021
Մեկնարկել են Թալինի բժշկական կենտրոնի վերակառուցման շինարարական աշխատանքները:
Ծրագրի իրականացման արժեքը շուրջ 1.5մլրդ դրամ է, որը հատկացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներից:
Ըստ ժամանակացույցի շինարարական աշխատանքները կտևեն 2.5 տարի, որից հետո Թալինի տարածաշրջանը կունենա բարեկարգ բուժհաստատություն՝ ընդհանուր 30 և ինտենսիվ թերապիայի 5 մահճակալով, ևս 2-ը ընդունարանում՝ անհետաձգելի բժշկական օգնության համար, կկառուցվի կաթսայատուն, նախկին դիահերձարանի մասնաշենքի տեղում՝ նոր դիահերձարան:
Այպիսով, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի բոլոր 41 բնակավայրերի շուրջ 40.000 բնակչի բուժօգնություն և բժշկական ծառայություններ կտրամադրվեն հարմարավետ պայմաններում: