Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում խմելաջրի ցանցի ընդլայնման և նորոգման աշխատանքներ են իրականացվել
02.11.2021

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում խմելաջրի ցանցի ընդլայնման և նորոգման աշխատանքներ են իրականացվել:
Վերակառուցվել է շուրջ 1.1կմ ջրագիծ, որից խմելու ջուր կմատակարարվի Ագարակ համայնքի շուրջ 80 ընտանիքի:
Ծրագրի արժեքը շուրջ 6.2մլն դրամ է, որի 55-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45-%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: