Նորություններ
2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում
02.11.2021
Նորակառույց 1.3կմ երկարությամբ գազատարն անցնելու է համանքի 4 փողոցներով, արդյունքում՝ համայնքի ևս 60 ընտանիք հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:
Ծրագրի արժեքը շուրջ 13մլն դրամ է, որի 50-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50-%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: