Նորություններ
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերականգնվել է Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի ոռոգման ջրի խորքային հորը
01.11.2021
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերականգնվել է Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի ոռոգման ջրի խորքային հորը, ինչի արդյունքում գյուղի ոռոգելի հողերը կավելանան շուրջ 80 հեկտարով:
Ծրագրի արժեքը 6.3մլն դրամ է, որի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50%-ը կներդնի համայնքը:
1990-ական թվականներից ի վեր չօգտագործված խորքային հորի վերանորոգման շինարարական աշխատանքներն ավարտվել են.տեղադրվել է պոմպ, վերակառուցվել է էլեկտրական ենթակայանը, բարեկարգվել են հարակից տարածքները:
Հորի վերագործարկումը ոսկեհատցիների կողմից երկար սպասված ծրագիր էր, որն այս տարի կյանքի կոչվեց:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: