Նորություններ
Արագածոտնի մարզում կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումները շարունակվում են
01.11.2021
Նոյեմբերի 1-ի դրությամբ մարզում պատվաստվել է 18 տարեկանից բարձր անձանց շրջանում կատարվել է 27181 պատվաստում (բնակչության շուրջ 20%-ը):
Սիրելի՛ բնակիչներ, մարզի բոլոր առողջապահական կազմակերպություններում կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՆՎՃԱՐ հիմունքներով:
Պատվաստվել կարող եք մարզի ձեր նախընտրած բուժհաստատությունում, ձեր նախըտրած պատվաստանյութով:
Նշենք, որ Արագածոտնի մարզպետարանի անձնակազմի և մարզի բուժաշխատողների ավելի քան 95%-ը պատվաստված է (չեն պատվաստվել միայն հակացուցում ունեցող
աշխատակիցները):
Պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ: