Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 1942 թվականից անհայտ կորած համարվող Եղիշ Հովհաննիսյանի մահվան վայրից բերված հողն ամփոփվեց հայրենի Թալինում

25.10.2021

Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 1942 թվականից անհայտ կորած համարվող Եղիշ Հովհաննիսյանի մահվան վայրից բերված հողն ամփոփվեց հայրենի Թալինում՝ Հայրենական պատերազմում զոհված զինվորների հուշարձանի մոտ:
Մարտիկի ավագ եղբայրը՝ Սերգո Հովհաննիսյանը փորձ է արել 1946թ. գտնել եղբորը կամ նրա մահվան վայրը, սակայն չի հաջողվել: 2020թ. Ռուսասատում Մեծ Հայրենական պատերազմում անհայտ կորած կամ զոհված մարտիկների եղբայրական գերեզմանների հայտնաբերմամբ զբաղվող որոնողական խմբերի աշխատանքի արդյունքում, ի թիվս այլ մարտիկների, հայտնաբերվել է նաև Եղիշ Հովհաննիսյանի մետաղական մեդալիոնն ու անձնական իրերը, ինչը թույլ է տվել պարզել հավանական մահվան տարածքը:
Երևանում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Սևաստոպոլից բերվել է հող՝ մահվան վայրից, որն այսօր զինվորական կարգով ամփոփվեց մարտիկի ծննդավայրում։
Թալին քաղաքում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանը, Հայաստանում ՌԴ դեսպանության, Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայության սահմանապահ վարչության և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի «Մենք Հաղթանակի ժառանգներն ենք» երիտասարդական խորհրդի նախագահ Արմեն Այվազյանը, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, Եղիշ Հովհաննիսյանի ազգականները և այլ պատվավոր հյուրեր:
Եղիշ Հովհաննիսյանի վերաբերյալ հայտնաբերված փաստաթղթերը և անձնական իրերը ի պահ են հանձնվել ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանին՝ այցելուներին ներկայացնելու և հերոսների սխրանքները սերունդներին պատմելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 12:28:19