Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն Արագածոտնի մարզպետարանում այսօր անցկացրել են մարզում պատվաստումային գործընթացին առնչվող խորհրդակցություն

15.10.2021

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն Արագածոտնի մարզպետարանում այսօր անցկացրել են մարզում պատվաստումային գործընթացին առնչվող խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի Արագածոտնի մարզային պատասխանատուները, մարզային բժշկական կազմակերպությունների տնօրենները, համայնքների ղեկավարները և այլ ոլորտային մասնագետներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են մարզում պատվաստումային ցուցանիշները, քննարկվել են ցածր ցուցանիշներ ունեցող համայնքներում պատվսատումային ընդգրկվածությունը բարձրացնելու վերաբերյալ հարցեր:
Մարզպետի և նախարարի տեղակալի կողմից առաջարկվեց համայնքների ղեկավարներին և բժկակական հաստատությունների ղեկավարներին, որպեսզի վերջիններս բնակչության շրջանում իրականացնեն բացատրական աշխատանքներ՝ պատվաստվելու և այսկերպ համավարակի շղթան կոտրելու նպատակով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14