Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել է Արագածոտնի մարզում անասնապահական ֆերմայի կառուցման ներդրումային ծրագիրը

15.10.2021

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր «ՄԻԼՔԻԶ» ՍՊ ընկերության տնօրեն Սեդրակ Մկրտչյանի հետ քննարկել է Արագածոտնի մարզում անասնապահական ֆերմայի կառուցման ներդրումային ծրագիրը:
Քննարկմանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և զարգացման ծրագրերի ոլորտային պատասխանատուները և Ներդրումների աջակցման կենտրոնի մասնագետները:
Ծրագրով նախատեսվում է շուրջ 6մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որով Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքում, ըստ «ՄԻԼՔԻԶ» ՍՊ ընկերության տնօրենի հավաստիացման, կհիմնվի մինչև 1000 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու համար նախատեսված անասնապահական ֆերմա՝ ստեղծելով ավելի քան 140 աշխատատեղ։
Ծրագրի իրականացման համար ընկերությունն արդեն ձեռք է բերել շուրջ 1 մլն․ ԱՄՆ դոլար արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկա և պատրաստվում է տվյալ գումարը հասցնել մինչև 2․5մլն․ ԱՄՆ դոլարի՝ նպատակ ունենալով սեփական ֆերման հագեցնել միջազգային առաջադեմ ընկերությունների կողմից արտադրված սարքավորումներով։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի իրականացման հաջորդական քայլերը, քննարկվել են հողատարածքի ձեռքբերման, անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայության, խմելու և ոռոգման ջրի հասանելիության, ՊՄԳ պայմանագրի շրջանակներին, ծրագրի իրականացման իրատեսականության հիմնավորումներին և ընթացքին վերաբերող մի շարք այլ հարցեր:
Հանդիպման ավարտին մարզպետ Դավիթ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել, մարզպետարանի իրավասության և լիազորությունների առավելագույն ծավալով, աջակցել ներդրումային ծրագրի անխափան իրականացմանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14