Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հրավերով այսօր Արագածոտնի մարզպետարան է այցելել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը

13.10.2021

Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ, Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և «Փայնաքերը օգնում է Հայաստանին» հիմնադրամի նախաձեռնությամբ, հոլանդական «Maveridge» ծաղկաբուծական ընկերությունն իր մշակած նոր տեսակի սպիտակ կակաչն անվանակոչել է «Արագած», ինչը խորհրդանշում է Արագած լեռան ձյունածածկ գագաթները։
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հրավերով այսօր Արագածոտնի մարզպետարան է այցելել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը՝ ի նշան հայ-նիդերլանդական բարեկամության «Արագած» կակաչի սոխուկները խորհրդանշական կերպով տնկելու և համատեղ հետաքրքրության հարցեր քննարկելու համար:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը ողջունել է դեսպանի այցն Արագածոտնի մարզ, բարձր գնահատելով հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները՝ Արագածոտնի մարզում համատեղ միջոցառումներ իրականացնելու հույս է հայտնել, ապա դեսպանին է ներկայացրել մարզի տնտեսական և ներդրումային հնարավորությունները, տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ դեսպանը նշել է, որ կիսում է մարզպետ Դավիթ Գևորգյանի տեսակետը երկկողմ հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ և պատրաստակամություն է հայտնել իր և դեսպանատան լիազորությունների շրջանակներում համագործակցել Արագածոտնի մարզպետարանի հետ և մարզում ծրագրեր իրականացնել:
Կողմերը զրուցել են Արագածոտնի մարզում զբոսաշրջության, գյուղատնտեսության՝ մասնավոապես ջերմոցային տնտեսությունների, ծաղիկների մշակության և ինտենսիվ այգեգերծության, գինեգործության, կրթության՝ մասնավորապես ՏՏ ոլորտի և երկուստեք հետաքրքություն ներկայացնող մի շարք այլ թեմաների շուրջ:
Հանդիպման ավարտին մարզպետ Դավիթ Գևորգյանը և դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը «Արագած» կակաչի մեկական սոխուկ են տնկել՝ պարտավորվելով խնամել խորհրդանշական բույսը և պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա գործուն համագործակցության: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14