Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին

08.10.2021

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ քննարկել է Արագածոտնի մարզում հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները:
Հանդիպման սկզբում մարզպետ Դավիթ Գևորգյանը, բարձր գնահատելով «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կողմից իրականացվող կրթական և մշակութային ծրագրերի դերը, ողջունել է Վահրամ Կարապետյանի այցն Արագածոտնի մարզ և իր լիակատար աջակցությունն է հայտնել կենտրոնի կողմից Արագածոտնի մարզում պլանավորված նախագծերի իրականացմանը:
Վահրամ Կարապետյանը նշել է, որ կենտրոնի կողմից նախատեսվում է Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Թալին համայնքներում դպրոցահասակ երեխաների համար կազմակերպել ռուսաց լեզվի անվճար դասըթացներ:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանին և մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանին հանձնարարել է գործուն կերպով աջակցել նշված խմբակների գործունեությանը:
Կողմերը զրուցել են նաև համատեղ հետաքրքրություններ ներկայացնող թեմաների շուրջ, որոնք վերաբերում են կրթական և մշակութային միջոցառումների կազմակերպմանը, զբոսաշրջությանը, քննարկել են Արագածոտնի մարզի և ռուսական համայնքերի միջև առկա համագործակցության և դրանց հետագա զարգացմանն առչվող մի շարք հարցեր:
Առաջիկայում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Արագածոտնի մարզպետարանի համագործակցությամբ Թալին համայնքում կկայանա Հայրենական մեծ պատերազմի հերոսների սխրանքների, ազգային-հայրենասիրական ոգու պահպանմանը նվիրված միջոցառում, որի մասին կտեղեկացվի լրացուցիչ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 09:25:17