Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
05.10.2021

Թանկագի՛ն ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ:
Մանկավարժի առաքելությունը մեծ նվիրում ու ջանքեր է պահանջում: Ուսուցչի առօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ է կրթվում ու դաստիարակվում մատաղ սերունդը, կերտվում գիտակից ու արժանապատիվ քաղաքացին:
Ուսուցիչն իր ամենօրյա վարքագծով դրական օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի ազնիվ, արդար ու բարեխիղճ մարդը:
Մասնագիտական տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ մանկավարժական գործի բոլոր նվիրյալներին, մաղթում եմ առողջություն ու երջանկություն:
Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր գործն իրապես հարգանքի է արժանի: Ես ցանկանում եմ, որ բոլորդ լինեք գնահատված և հպարտությամբ վայելեք ձեր սաների հաջողությունները, որոնց հիմքում նաև ձեր տարիների անմնացորդ նվիրումն ու տքնաջան աշխատանքն է։