Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին

28.09.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:


Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
✅Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
✅Քիմիական գիտություններ
✅Կենսաբանական գիտություններ
✅Տեխնիկական գիտություններ
✅Գյուղատնտեսական գիտություններ
✅Պատմական գիտություններ
✅Տնտեսագիտություն
✅Բանասիրական գիտություններ
✅Իրավաբանական գիտություններ
✅Մանկավարժական գիտություններ
✅Բժշկական գիտություններ
✅Դեղագործական գիտություններ
✅Արվեստագիտություն
✅Ճարտարապետություն
✅Հոգեբանական գիտություններ
✅Ռազմական գիտություններ
✅Սոցիոլոգիական գիտություններ
✅Քաղաքական գիտություններ
✅Գիտություններ երկրի մասին
✅Տեղեկատվական տեխնոլոգիաներ
✅Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Հայտերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ մինչև 500.000-ական դրամ:
Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կունենան.
կիրառական նշանակություն,
առաջարկում են միջգիտակարգային լուծումներ,
ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
գաղափարն ունի հանրային մասնակցության բաղադրիչ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 12:28:19