Նորություններ
Արագածոտնի մարզի Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա
15.09.2021
Արագածոտնի մարզի Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ 5-12-րդ դասարանի աշակերտները հնարավորություն կունենան անվճար օգտվել տեխնոլոգիական կրթական ծրագրերից:
Բացման միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը, VMware Հայաստան միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ, դպրոցի մանկավարժական կազմը, աշակերտներ ու ծնողներ:
Բացման ժապավենը կտրելու հանդիսավոր պատիվը վստահվել է դպրոցի աշակերտներին:
Նորաբաց ինժեներական լաբորատորիան, VMware Հայաստան միջազգային կազմակերպության միջոցներով, կահավորվել է համակարգչային տեխնիկայով, եռաչափ տպիչներով, ռոբոտաշինական կոմպլեկտով և այլ անհրաժեշտ գույքով:
Ինժեներական խմբակ-լաբորատորիայում ներգրավված աշակերտները ձեռք կբերեն վեբ ծրագրավորման, ռոբոտաշինության, եռաչափ տպագրության, լազերային փորագրության հմտություններ, ձեռք կբերեն մաթեմատիկական գիտելիքներ: