Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

01.09.2021

Սիրելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ, ծնողներ,
Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա և 2021-2022թթ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ մեր ապագա գիտնականները, մանկավարժները, ճարտարապետները, գործարարները, բժիշկներն ու պետական պաշտոնյաները թաքնված են հենց ձեր շարքերում, և թե ինչ հաջողություններ կգրանցեք կյանքի տարբեր ասպարեզներում, կախված է նրանից, թե որքան լրջորեն ու կարևորությամբ կվերաբերեք դուք ուսմանն այսօր:
Նոր ուսմնական տարին իրական հնարավորություն է առավել լավ սովորելու, գիտելիքները հարստացնելու, աշխասիրությամբ ու ջանքով կրթական նոր նվաճումներ կերտելու համար:
Առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին:
Թանկագի՛ն փոքրիկներ, ձեր առջև այսօր առաջին անգամ բացվում են դպրոցի դռները, որի հոգատար ու ջերմ տանիքի ներքո ձեզ համար աշխարհաճանաչողության մի նոր հետաքրքրիր փուլ է սկսվում: Վստահ եմ, որ բոլորդ դպրոց եք հաճախելու ուսման նկատմամբ հետաքրքրությամբ, հաճույքով ու սիրով: Թող ձեր անդրանիկ քայլերը դեպի կրթօջախ ուղեկցվեն հաջողություններով ու ձեռքբերումներով:
Նոր ուսումնական տարվա մեկնարկը տոն է ոչ միայն ուսումնատենչ աշակերտների, այլ նաև մանկավարժների համար, ովքեր անմնացորդ նվիրումով սերունդներին են փոխանցում ամենից արժեքավորը՝ գիտելիքը:
Բոլորին արդյունավետ ու արգասաբեր ուսումնական տարի եմ մաղթում:
Բարի գալուստ դպրոց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-06 18:09:56