Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ 2021» ֆուտբոլային մրցաշարի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արագածավան համայնքի թիմը

29.08.2021

Արագածոտնի մարզի Կարբի համայնքի նորակառույց ֆուտբոլի դաշտում կայացավ «ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչը:
Ինչպես մրցաշարի բոլոր տուրերում, այնպես էլ եզրափակչում, ֆուտբոլասերներն ականատես եղան գոլառատ, դիտարժան ու հետաքրքիր գրոհներով լի սպորտային ազնիվ պայքարի:
Երրորդ հորիզոնականի համար մրցեցին Դաշտադեմ և Ոսկեվազ համայնքների թիմերը:
Դաշտադեմը 7-3 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ՝ զբաղեցրեց իր տեղը մրցանակային պատվանդանի երրորդ պատվավոր հարթակին:
Եզրափակիչ հանդիպումը կայացավ Արագածավան և Ուջան համայնքների թիմերի միջև:
Արագածավան համայնքի թիմը 2:0 հաշվով հաղթելով մրցակցին՝ նվաճեց «ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի չեմպիոնի տիտղոսը:
Ուջան համայնքի թիմը դարձավ մրցաշարի փոխչեմպիոն:

 

Արագածավան-Ուջան՝2:0
Ոսկեվազ-Դաշտադեմ՝ 3:7

 

Եզրափակիչ փուլին հաջորդեց պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ_73 » ֆուտբոլային թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն, Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանը, Պաուերլիֆտինգի Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, մարզի համայնքների ղեկավարներ, մրցաշարին մասնակից թիմերի ներկայացուցիչներ, մարզի բնակիչներ և այլ պատվավոր հյուրեր:

Ողջ մրցաշարի միակ անպարտելի թիմին՝ մրցաշարի չեմպիոն Արագածավանին, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հանձնեց «Մարզպետի գավաթ 2021» մրցաշարի գավաթը ու պատվոգիրը: Հաղթական մեդալները չեմպիոններին հանձնեցին մարզպետ Դավիթ Գևորգյանը և լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն:

2-րդ հորիզոնականի մրցանակակրին՝ Ուջան համայնքի թիմին, մեդալներն ու պատվոգիրը հանձնեց կենդանի լեգենդ Սերգեյ Բոնդարենկոն:

3-րդ հորիզոնականի մրցանակակրին՝ Դաշտադեմ համայնքի թիմին, մեդալներն ու պատվոգիրը հանձնեց ՀՖՖ Արագածոտնի մարզի ներկայացուցիչ Նարեկ Էլոյանը:

Մրցաշարի լավագույն ռմբարկու է ճանաչվել Արագածավան համայնքի թիմի ֆուտբոլիստ Նարեկ Ալեքսանյանը՝ 15 գոլով, ով պարգևատրվել է «Մարզպետի գավաթ 2021 լավագույն ռմբարկու» գավաթով, որը ռմբարկուին հանձնեց ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը:

Մրցաշարի առաջին խաղի առաջին հարվածի հեղինակ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Գևորգյանի եղբորը՝ Կարեն Գևորգյանին, է հանձնվել եզրափակչին մասնակից 4 թիմերի ֆուտբոլիստների ստորագրություններով գնդակ:

Ֆուտբոլի զարգացմանը և մասսայականացմանը նպաստելու համար ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Մարզպետի գավաթ 2021 ֆուտբոլային մրցաշարի կազմակերպմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար ՀՖՖ Արագածոտնի մարզի ներկայացուցիչ Նարեկ Էլոյանը, հանդիպումները բարձրակարգ սպասարկելու համար մրցավարները պարգևատրվել են ՀՀ Արագածոտնի մարզպետի շնորհակալագրերով:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց 20-րդ դարի լավագույն մրցավար Մաթևոս Մկրտչյանի ուղերձը: Ազգագրական երգ ու պարի կատարումներով հանդես եկան Մկրտիչ Գևորգյանը, Ոսկեվազի արվեստի դպրոցի ժողովրդական գործիքների համույթը, Ոսկեվազի մշակույթի տան դհոլահարների խումբը և Աշնակի պարային համույթը:
 

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-06 18:09:56