Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թեժ, դիտարժան ու գոլառատ հանդիպումներով թիմերն այսօր ևս մեկ քայլ մոտեցան չեմպիոնի տիտղոսին. Կարբի համայնքի խաղադաշտում կայացավ «ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը

24.08.2021

Թեժ, դիտարժան ու գոլառատ հանդիպումներով թիմերն այսօր ևս մեկ քայլ մոտեցան չեմպիոնի տիտղոսին. Կարբի համայնքի խաղադաշտում կայացավ «ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը՝
Արագածավան-Դաշտադեմ՝ 6:2
Ուջան-Ոսկեվազ՝ 3:1

Չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար եզրափակչում կմրցեն Արագածավան և Ուջան, իսկ երրորդ տեղի համար կպայքարեն Դաշտադեմ և Ոսկեվազ համայնքների թիմերը:
«ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչը և պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին:
«ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի մինչ այժմ կայացած 4 տուրերի 30 հանդիպումների ընթացքում մրցաշարին մասնակից 32 թիմերի կողմից արձանագրվել է դարպասի 201 գրավում:
Մրցաշարը կազմակերպել է Արագածոտնի մարզպետարանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-06 18:09:56