Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցություն

23.08.2021

2021-2022 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ այսօր հրավիրվել է Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցություն, որին մասնակցել են Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ նախարարության, Առողջապահության նախարարության, Արագածոտնի մարզպետարանի ոլորտային պատասխանատուները:
-Նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու համար ավանդաբար կազմակերպվող օգոստոսյան խորհրդակցությունն այսօր կազմակերպել ենք բովանդակային առումով ավելի հագեցած օրակարգով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագերների հետ համատեղ: Այսօր կամփոփենք նախորդ ուսումնական տարվա ձեռքբերումներն ու բացթողումնեը, կքննարկենք նոր ուսումնական տարվա անելիքները.- ասել է մարզպետ Դավիթ Գևորգյանը, ապա դպրոցների տնօրեններին առաջարկել է ինչպես օրակարգային, այնպես էլ կրթության բնագավառին վերաբերող իրենց հուզող այլ հարցերն ուղղել անկաշկանդ, որպեսզի ստանան ամբողջական պատասխաններ և խուսափեն չպարզաբանված հարցերից:
Հանդիպման օրակարգում ընդգրկված է եղել հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշչին վերաբերող հարցեր:
Խորհրդակցության սկզբում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բուհերի ընդունելության քննությունների Արագածոտնի մարզի արդյունքները: Նշվել է, որ հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով դիմորդների շուրջ 77,1 տոկոսն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն (564 դիմորդից ընդունվել է 393-ը), որոնց 7.9%-ը ընդունվել է առաջին՝ անվճար հայտով:
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարներին տեղեկացվել է, որ նոր ուսումնական տարում դասապրոցեսը կազմակերպվելու է առկա ձևաչափով: Ընդգծելով վերջիններիս կողմից հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանելու անհաժեշտությունը՝ փոխնախարարը նշել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները:
Անդրադառնալով դպրոցների շենքային պայմաններին՝ մարզպետը նշել է.
-Այս պահին մարզում ընթանում է 3 նոր դպրոցի շինարարություն, որոնցից մեկը կառուցվում է մի համայնքում, որտեղ երբևէ դպրոցի շենք առկա չի եղել և դասապրոցեսը կազմակերպվել է բնակելի տան շենքային պայմանների օգտագործմամբ: Բացի այդ, ֆինանսական վերաբաշխման հնարավորությունն օգտագործելով, մարզպետարանի նախաձեռնությամբ՝ խնայողությունների հաշվին շուրջ 600մլն դրամի աշխատանքներ են կատարվել: Այս ծրագրով վերանորոգել կամ նոր մարզադահլիճներ ու սանհանգույցներ ենք կառուցել, դռներ ու պատուհաններ ենք փոխել, տանիքներ ենք նորոգել, ջեռուցման համակարգեր ենք կառուցել և այլ բարեկարգման աշխատանքներ ենք կատարել: Ծրագիրը հնարավոր է եղել կյանքի կոչել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների և դպրոցների տնօրենների սրտացավ աշխատանքի և ֆինանսական միջոցները նպատակային օգտագործելու շնորհիվ: Այս մոտեցումը պահպանելով՝ առաջիկայում մոտ 200մլն դրամ ծավալի նոր աշխատանքներ ևս նախատեսել ենք:

Քննարկվել են ուսումնական պլանների, վերապատրաստման և ատեստավորման գործընթացների, տարիֆիկացիոն մատյանների, ներառական կրթության և կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվեղ մի շարք այլ հարցեր:
Խորհրդակցության ավարտին հնչել է հարցուպատասխան, տրվել են լրացուցիչ պարզաբանում պահանջող հարցերի պատասխանները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52