Նորություններ
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանն այսօր զրուցել են Արագածոտնի մարզում հոգևոր արժեքների պահպանման և վանականության ամրապնդման վերաբերյալ
18.08.2021
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանն այսօր զրուցել են Արագածոտնի մարզում հոգևոր արժեքների պահպանման և վանականության ամրապնդման վերաբերյալ:
Տեր Շնորհք աբեղա Պալոյանը 20 տարի Երուսաղեմում հոգևոր ծառայություն իրականացնելուց հետո վերադարձել է Հայաստան՝ իր կյանքն ու հոգևոր գործունեությունը ի բարօրություն հայրենիքի ներդնելու նպատակով:
Խոսելով համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք գաղափարների շուրջ՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն Արագածոտնի մարզում իրականացվող ծրագրերին հնարավորինս աջակցելու վերաբերյալ: