Տպել
Նորություններ
Օգոստոսի 20-ին կկայանա «ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի 1/4 եզրափակիչ փուլը
18.08.2021

Օգոստոսի 20-ին կկայանա «ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի 1/4 եզրափակիչ փուլը, որի խաղային գրաֆիկը հետևյալն է`
17:00` Թալին-ԱրագածավանԹալինի խաղադաշտում
18:30` Կաթնաղբյուր-Դաշտադեմ - Թալինի խաղադաշտում
17:00` Կոշ-Ուջան - Կարբիի խաղադաշտում
18:30` Ոսկեվազ-Արտենի - Կարբիի խաղադաշտում
«ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարին մասնակցում են 32 համայնքների թիմեր: Մինչ այժմ կայացած 2 տուրերի 24 հանդիպումների ընթացքում արձանագրվել է դարպասի 170 գրավում: Մրցակցի դարպասն ուղարկած գնդակների թվով առաջատար 3 թիմերն են՝ Ոսկեվազ /14 գոլ/, Կաթնաղբյուր /14 գոլ/ և Ուջան/12 գոլ/:
«ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարը կազմակերպել է Արագածոտնի մարզպետարանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: