Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետարանի դահլիճում այսօր կայացավ «ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումների անցկացման խաղադաշտերի ընտրության վիճակահանությունը

13.08.2021

Արագածոտնի մարզպետարանի դահլիճում այսօր կայացավ «ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումների անցկացման խաղադաշտերի ընտրության վիճակահանությունը:

Մրցաշարի առաջին տուրը հաղթահարած և երկրորդ տուրի մասնակցության ուղեգիր նվաճած 16 համայնքների թիմերը 1/4 եզրափակչի մասնակցության իրավունքը նվաճելու համար կմրցեն օգոստոսի 16-ին՝ հետևյալ գրաֆիկով `


17:00 ` Սասունիկ-Թալին /Օշականի խաղադաշտում/
18:30` Դաշտադեմ-Աշտարակ /Օշականի խաղադաշտում/
17:00` Ագարակ-Ուջան /Ոսկեվազի խաղադաշտում/
18:30` Ոսկեվազ-Ապարան /Ոսկեվազի խաղադաշտում/
17:00` Նոր_Արթիկ-Արագածավան /Թալինի խաղադաշտում/
18:30` Արտենի-Ներքին Սասնաշեն /Թալինի խաղադաշտում/
17:00` Կաթնաղբյուր-Մելիքգյուղ /Ծաղկահովիտի խաղադաշտում/
18:30 ` Կոշ-Ծաղկահովիտ /Ծաղկահովիտի խաղադաշտում/


Բոլոր թիմերին հաջողություն և հաղթանակ ենք մաղթում:

«ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարը կազմակերպել է Արագածոտնի մարզպետարանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 12:28:19