Նորություններ
Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը
13.08.2021

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 1258-ն որոշմամբ հաստատվել են ՀՀ-ում 2021/2022 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների:
Մանրամասների և պայմանագիր կնքելու համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 2021 թվականի սեպտեմբերի 3-ը ներառյալ (Հասցեն` Կառավարական տուն N 3, hեռախոս.` 060-80-80-03 (1505) (1503) (1507)):
Հիշեցնենք, որ նպատակային կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում բժիշկ-մասնագետները մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի ժամկետով` նախկին 5 տարվա փոխարեն:
Միաժամանակ, ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:
Մասնագիտությունների ցանկը ստորև.
Մասնագիտություն Պետպատվերի տեղերի առաջարկվող քանակ
Լաբորատոր ախտորոշում 2
Ընդհանուր վիրաբուժություն 4
Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա 4
Մանկաբարձություն և գինեկոլոգիա 1
Քիթ-կոկորդ-ականջաբանություն 1
Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանություն 2
Նյարդաբանություն 4
Ընտանեկան բժշկություն 5
Հոգեբուժություն 1
Մանկաբուժություն 4
Նեոնատոլոգիա 1
Ներքին բժշկություն 3
Ինֆեկցիոն հիվանդություններ 2
Վնասվածքաբանություն և օրթոպեդիա 2
Ճառագայթային ախտորոշում 1
Սրտաբանություն 3
Ներզատաբանություն 1
Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա 1
Դատաբժշկական փորձաքննություն 1
Ուրոլոգիա 1
Այրվածքաբանություն 1
Թոքաբանություն 2
Կրծքային վիրաբուժություն 2
Անոթային վիրաբուժություն 2
Մանկական վիրաբուժություն 2
Ուռուցքաբանություն 1
Մաշկավեներաբանություն 1
Համաճարակաբանություն 1
Մանկական երիկամաբանություն 1
Մեղրիին հատկացվող տեղեր 1
ԸՆԴԱՄԵՆԸ 58