Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ ֆուտբոլային մրցաշարի առաջին փուլի վերջին 5 գոլառատ հանդիպումները, որոնք ևս աչքի ընկան իրենց դիտարժանությամբ, հետաքրքիր գրոհներով

12.08.2021

 Այսօր կայացան «ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի առաջին փուլի վերջին 5 գոլառատ հանդիպումները, որոնք ևս աչքի ընկան իրենց դիտարժանությամբ, հետաքրքիր գրոհներով, դարպասի տպավորիչ գրավումներով և թեժ մրցակցությամբ:

Հանդիպումների արդյունքները հետևյալն են՝
Կարբի- Ուջան` 0:4
Ոսկեվազ - Բազմաղբյուր` 4:3
Ագարակավան-Ապարան` 4:5
Արտենի-Փարպի` 5:2
Ներքին Սասնաշեն- Օհանավան` 3:0

Հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Ուջան, Ոսկեվազ, Ապարան, Արտենի, Ներքին Սասնաշեն համայնքների թիմերը:
« ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսի16-ին:

Խաղադաշտերի ընտրության վիճակահանությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզպետարանի դահլիճում:

Ներկայացնում ենք երկրորդ փուլ անցած 16 թիմերի ցանկը`
✅ Սասունիկ
✅ Թալին
✅ Նոր Արթիկ
✅ Արագածավան
✅ Կաթնաղբյուր
✅ Մելիքգյուղ
✅ Դաշտադեմ
✅ Աշտարակ
✅ Կոշ
✅ Ծաղկահովիտ
✅ Ագարակ
✅ Ուջան
✅ Ոսկեվազ
✅ Ապարան
✅ Արտենի
✅ Ներքին Սասնաշեն

«ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարը կազմակերպել է Արագածոտնի մարզպետարանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ:

Կից՝ ֆոտոռեպորտաժ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52