Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆուտբոլային տրամադրությունն Արագածոտնի մարզում ավելի ու ավելի տարածվում, իսկ հանդիպումները շարունակում են անցնել թեժ ու մրցակցային պայքարում

11.08.2021

 Ֆուտբոլային տրամադրությունն Արագածոտնի մարզում ավելի ու ավելի տարածվում, իսկ հանդիպումները շարունակում են անցնել թեժ ու մրցակցային պայքարում:


« ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի շրջանակներում այսօր կայացած հանդիպումների արդյունքները հետևյալն են`

Բյուրական-Աշտարակ՝ 0:5
Կոշ-Ալագյազ՝ /հիմն. ժամանակ 4:4/ հետխաղյա տուգանային հարվածաշարով՝ 3:2
Ծաղկահովիտ-Մաստարա՝ 5:0
Ագարակ-Ուշի՝ 4:2

Հաջորդ փուլ անցան Աշտարակ, Կոշ, Ծաղկահովիտ և Ագարակ համայնքների թիմերը, իսկ Արագածավան, Կաթնաղբյուր, Մելիքգյուղ, Դաշտադեմ, Սասունիկ, Թալին և Նոր Արթիկ համայնքների թիմերը հաջորդ փուլի մասնակցության ուղեգիրը նվաճել են նախորդ 2 օրերին կայացած հանդիպումների արդյունքում:

Վաղը՝ օգոստոսի 12-ին, կմրցեն⬇
15:30՝ Կարբի- Ուջան /Օշականի խաղադաշտում/
17:00` Ոսկեվազ - Բազմաղբյուր /Օշականի խաղադաշտում/
18:30` Ագարակավան-Ապարան /Օշականի խաղադաշտում/
17:00` Արտենի-Փարպի /Կարբիի խաղադաշտում/
18:30` Ներքին Սասնաշեն- Օհանավան /Կարբիի խաղադաշտում/

«ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի հանդիպումներն անցկացվում են նորակառույց ֆուտբոլի դաշտերում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ:

Կից՝ ֆոտոռեպորտաժ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52